jueves, 10 de julio de 2014

Իմ անցյալի անպայմանական ընկերուհուն



   Այ ընկերուհի, իմ անպայմանական, մեզ ել բաժանեցին, տեսա՞ր: Մեզ, անբաժաններիս: Նորից նույն ձևով, էլի նույն զենքով ու հենց նույն դաշտում: Դե մի տխրիր, բայց դա քեզնից չէր, ինձ են ուղղակի բոլորից վանում: Ինձ, անզուսպիս: Վերջին հայացքով արդեն ասել էիր, բայց ես հուսով եմ, ու դեռ սպասում եմ: Կամ արդեն լիովին հենց մենակությանը, կամ էլ չպակաս դաժան անցյալի կրկնությանը:

   Այստեղ բան չկա, բարին միջինն է, չարն էլ սրբացած: Մեկը ճշտի փաստն է թափ տալիս օդում, մյուսն էլ` կրակից սպիտակ ձեռքերով բուռ բուռ ստեր է լալ գալով հանում: Կհիշես են Բլուդի-ին, իրեն ստերն էլ են հոգնաց հանձնվել: Ասում էին էլ ուժ չուներ, պարզվեց էդքան սրբացած ձեռքերով կոկորդներ կռծելուց, պատահական թունավորվել էր: Մի ժամանակ կհիշես, ստերը դրա չէին քայլում է, վազքի չեմպիոն էին ողջ քաղաքում: Իմ չափից շատ անկեղծ ու կեղտոտված ճամփորդ, դեռ ամպերում ես, թե՞ էլ ամպ չկա: Մեր ճամփեքն էլ մի օր կխաչվեն: Հուսամ ոչ հենց ամպերում: Բայց քեզ մի խնդրանք, արի ուղղակի չմեղադրենք նրանց: Ավելի հեշտ է կարճ Ճանապարհը, մի բանի համար հորինել են չէ՞: Արի օգտվենք, մենք էլ խուսափենք էդ մտածելուց:

  Ուղղակի լսիր; ապրելու համար օդ է հարկավոր, բայց էդ ամպերում օդ էլ չի խաղում: Համոզված եղիր, որ ընկնելուց օվկիանոսի մեջ շնաձկների կեր հանկարծ չդարրնաս: Համոզված եղիր, որ հենց ներքևում, քեզ պաշտպան մարդիկ, ձեռքերը պարզած իրենցից վեր, ամեն ինչ կանեն, որ հարված չտեսնես: Բայց լսիր հիմա, այ անպայմանական, թե կուզես լինի հազար շնաձուկ, թե շնաձկի տեղը, մի շարված բանակ: Թէ պատահական ու լավ մտածող, վերևից ընկնող զարդ տեսնող խելոք, կամ էլ հենց ոչվոք: Ոչմի բարեկամ կամ սիրած էակ: Ինչ է, էդպես չի լինու՞մ: էդ ժամանակ ես կվազեմ: ձերրքերս ինչքան կարող եմ կպարզեմ, թեկուզ մարմնով, թեկուզ հենց հոգով, թեկուզ շնաձկի և թեկուզ մարդու վրայով կանցնեմ ու հոգիդ կպահեմ: Բայց միայն հոգիդ: Մարմինդ արդեն նեխած է:
Ցավոք:


1 comentario: