domingo, 26 de julio de 2015

Չար Սոուլ

Ոմանք ծնվում են աշխարհն շարժելու համար
Ոմանք էլ տեղից չշարժվելու համար:
Ոմանք ծնվում են Աստծո գոյությունն հաստատելու
Ոմանք էլ իրենց չծնվելով կամ վաղ գնալով հակառակն ապացուցելու համար:
Իսկ քո նմանները ծնվել են սիրվելու համար
Որ ոչինչ չփոխեն, ոչել մտածեն
Այլ միայն սիրվեն:

Քո նմանների համար են Տրոյան այրել
Աշխարհ շուռ տվել, երկիր են քանդել
Մի բանակ զոհել քո նմանների հայացքի համար
Նայվացքի համար
Մի խոսքի համար:
Քո նմաններն են, որ գիշեր ու զօր
Մի ամբողջ բանակ արդուն են թողել:

Քո նմաննե՜րը...
Ա՜խ քո նմանները...

Ովքեր ծնվում են մուսա դառնալու
Եվ ոչ թէ մուսա ծնելու համար:
Քո նմաններն են գրքի հերոսներ ու երգի բառեր,
Ամեն մի քայլով... դանդա՜ղ, նազանքո՜վ:
Քո նմաններն են
Քուն են թալանում, մարդու հետ խաղում:
Ճակատագիր են գծում ու փոխում,
Փոխում ու գծում,
Չափում ու ձևում:
Բախտի հետ խաղում ու վերջում ասում
«Կներես, պատահում է դե, դե կյանք է, կուղղես»
Դե կյանք է կուղղե՞ս:
Ի՞նչ է կյանքս պատին ծուռ մեխված կտա՞վ է, ի՞նչ է որ ՈԷՂՂԵՄ:
Ծռեն ես ուղղեմ
Նայեն, ես հալվեմ:
Սառեմ ու գրեմ:


Քո նմանները քիչ են հանդիպում,
Բայց հանդիպելուց էնպես հետք ու վերք թողնում,
Որ իմ նմանները մի ամբողջ դար
Քեզ տեսնողին կյանք հետ չեն բերում:


Հա, մոռացա ասեմ,

Քո նմանները,
Դու ես, մեկ էլ Դու: